«Նյու Յորք Թայմս»-ը մեղադրում է Թրամփի վարչակազմին՝ մամուլի վրա ճնշում գործադրելու մեջ
Դոնալդ Թրամփի վարչակազմը «Նյու Յորք Թայմս»-ի մի քանի լրագրողների կանչել է ցուցմունք տալու դաշնային մեծ ժյուրիի առջև՝ Կատարի կողմից նվիրաբերված նոր նախագահական ինքնաթիռի անվտանգության խնդիրների վերաբերյալ հրապարակումից հետո, հայտնում է «Նյու Յորք Թայմս»-ը։
Պարբերականի տվյալներով՝ որոշ լրագրողների ծանուցագրերը անձամբ են հանձնել դաշնային գործակալները։ Թերթը դա գնահատել է որպես մամուլի նկատմամբ ճնշման և ԱՄՆ Սահմանադրության Առաջին փոփոխությամբ երաշխավորված խոսքի ազատության սահմանափակման փորձ։ Ավելի վաղ «Նյու Յորք Թայմս»-ը, հղում անելով անանուն աղբյուրներին, գրել էր, որ Կատարի կողմից նվիրաբերված նոր նախագահական ինքնաթիռը չի համալրվել անվտանգության մի շարք համակարգերով, որոնք առկա էին նախկին «Էյր Ֆորս Ուան»-ում։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...