Գյումրիում 12-ամյա տղան մահացել է հեծանվով վթարի հետևանքով. Oragir.News
Գյումրիի «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ վարելիս կառավարումը կորցնելու և պատին բախվելու հետևանքով 12-ամյա Վ. Ա.-ն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ:
Oragir.News-ի փոխանցմամբ՝ երեկ Գյումրիում արձանագրվել է ողբերգական պատահար։ 12 տարեկան Վ. Ա.-ն «Սև բերդ» ամրոցի տարածքում հեծանիվ քշելիս կորցրել է հավասարակշռությունը և հարվածել պատին, ինչի պատճառով ստացել է մահացու վնասվածքներ։ Երեխային տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել հնարավոր չի եղել։
Վ. Ա.-ն Ախուրյան խոշորացված համայնքի բնակիչ էր և ընտանիքի կրտսեր որդին։
«Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը Oragir.News-ի հետ հարցազրույցում հայտնել է կատարվածի մանրամասները։
«Երեկ՝ ժամը 11:10-ին, հիվանդանոց է տեղափոխվել հոգեվարքի վիճակում՝ պոլիտրավմայով և գլխուղեղի բաց վնասվածքով։ Նրա ստացած վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի էին»,- հայտնել է Խաչատրյանը։
12-ամյա տղայի մահվան մասին հայտնում է նաև Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոցի պաշտոնական էջը։
Նմանատիպ հոդվածներ
IMEI կոդերի պարտադիր գրանցում. Տնտեսական «սպիտակեցո՞ւմ», թե՞ տոտալ թվային վերահսկողություն
Auroranews.am-ի վերլուծություններով Հայաստանի կառավարությունը նախապատրաստում է բջջային հեռախոսների շուկայի ար...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Մեռելոց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը
Ազգային ժողովն ընդունեց տոնացույցում փոփոխություններ կատարելու նախագիծը Խորհրդարանը հուլիսի 3-ին երկրորդ ընթերցմամբ և ամ...
Էյֆելյան աշտարակը 10 սմ-ով երկարել է
Ուժեղ տապի ժամանակ մետաղական կոնստրուկցիան ընդարձակվում է՝ ջերմաստիճանի յուրաքանչյուր 10 °C բարձրացման դեպքում մոտավորապ...