Իսպանիայում անտառային հրդեհի զոհերի թիվը հասել է 11-ի․ որոշների մարմիններ հայտնաբերվել են մեքենաներում
Իսպանիայի հարավում՝ Ալմերիա նահանգում բռնկված խոշոր անտառային հրդեհի հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ զոհերից մի քանիսի մարմինները հայտնաբերվել են մեքենաների մեջ՝ Բեդար բնակավայրի շրջանում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 150 հրշեջ, ինչպես նաև հինգ հրշեջ հաշվարկ։ Կրակը բռնկվել է այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը մոտեցել էր 40 աստիճան Ցելսիուսի, ինչի հետևանքով այն շատ արագ տարածվել է։
Հրդեհի պատճառով փակվել են մի շարք ճանապարհներ, իրականացվել է բնակիչների տարհանում, իսկ մոտ 50 մարդ ժամանակավորապես տեղավորվել է տեղական մշակութային կենտրոնում։
Նախնական տվյալներով՝ տուժել է առնվազն 6 մարդ։ Նրանց թվում են այրվածքներ ստացած մի կին և ծխից թունավորված մեկ անձ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց։
Ականատեսների վկայությամբ՝ հրդեհը կարող էր սկսվել էլեկտրահաղորդման գծի ընկնելու հետևանքով, ինչից բռնկվել է չոր բուսականությունը և կրակը արագ տարածվել հարակից անտառային տարածքներով։ Սակայն հրդեհի պատճառի վերաբերյալ պաշտոնական հաստատում դեռևս չկա։
Տարածաշրջանային արտակարգ իրավիճակների ծառայության ղեկավար Անտոնիո Սանսը տեղի ունեցածը բնութագրել է որպես «աննախադեպ ողբերգություն»՝ ընդգծելով, որ մարդկային այս կորուստը չափազանց ծանր է։
Վերջին տարիներին Իսպանիան ավելի հաճախ է բախվում երկարատև շոգ եղանակի, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 աստիճանը, ինչը զգալիորեն մեծացնում է խոշոր անտառային հրդեհների վտանգը։
Նմանատիպ հոդվածներ
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...