ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրեղեն ապացույց դարձած կենդանիները․ ինչ է կատարվում կենդանաբանական այգում
Վանդակների հետևում գտնվող կոկորդիլոսները Երևանի կենդանաբանական այգու սովորական բնակիչներ չեն։ Նրանք այստեղ են հայտնվել քրեական վարույթի շրջանակում՝ որպես իրեղեն ապացույց՝ վայրի կենդանու կամ թռչնի ապօրինի որսի դեպքի առթիվ հարուցված գործով։
Գագիկ Ծառուկյանի առանձնատնից առգրավված կենդանիների թվում են նաև 9 կոկորդիլոսները։ Այժմ նրանք գտնվում են Երևանի կենդանաբանական այգում։ Այցելուները կարողանում են դիտել և լուսանկարել նրանց
Այս կոկորդիլոսներից մեկն էլ Տեղափոխման ընթացքում վնասել էր կենդանաբանական այգու աշխատակցին։
Մենք փորձեցինք տեսնել նաև առյուծներին, սակայն կենդանիներն այս պահին գտնվում են կարանտինային պայմաններում՝ առանձնացված տարածքում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չի տրվում տեսնել և նկարահանել կենդանիներին։
Հիշեցնենք՝ տեղափոխումից հետո առյուծներից մեկը սատկել էր։ Երևանի կենդանաբանական այգուց հայտնել էին, որ էգ առյուծը քնեցումից չի արթնացել անկել է։
Մենք փորձեցինք պարզել նաև մյուս կենդանիների առողջական վիճակի, պահման պայմանների և հետագա ընթացքի վերաբերյալ մանրամասներ։ Սակայն քաղաքապետարանից հայտնել են, որ այս փուլում լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել չեն կարող և առաջարկել են հարցումն ուղարկել գրավոր կարգով։
Մենք կշարունակենք հետևել թեմային։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...