Դամասկոսում տեղի ունեցած պայթյունների կազմակերպիչները կապ են ունեցել «Իսլամական պետության» հետ. Սիրիայի ՆԳՆ
Սիրիայի ներքին անվտանգության ուժերը ձերբակալել են զինյալների խմբին, որը կազմակերպել էր Դամասկոսում հուլիսի 7-ին տեղի ունեցած պայթյունները՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի ժամանակ։ Այս մասին Al Ikhbariya հեռուստաալիքին հայտնել է ՆԳՆ-ի նահանգային վարչության պետ, գեներալ Ահմեդ ադ-Դալաթին, փոխանցում է:
Նրա խոսքով՝ նախնական քննությամբ պարզվել է, որ պայթյուններին առնչվող խմբի անդամները կապված են եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ։
Գեներալը հայտնել է, որ իրավապահները հատուկ գործողություններ են իրականացրել Դամասկոսի մի շարք թաղամասերում և քաղաքի արվարձաններում՝ այն բանից հետո, երբ հսկողություն էին սահմանել կասկածվող ահաբեկիչներից մեկի նկատմամբ։ Արդյունքում ձերբակալվել են պայթյունները կազմակերպած խմբի բոլոր անդամները։ Նրանց թիվը չի հրապարակվում։
«Մենք երկաթյա ձեռքով կհարվածենք բոլոր նրանց, ովքեր կփորձեն ապակայունացնել իրավիճակը Սիրիայում և խոչընդոտել հետպատերազմյան վերականգնման գործընթացը»,- հայտարարել է ադ-Դալաթին։
Սիրիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ երկրի մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է մեկ մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել են, այդ թվում՝ չորս ոստիկան։
Տուժածների թվում է եղել նաև Սիրիայի զբոսաշրջության փոխնախարար Ֆարաջ ալ-Քաշքուշին, որը ոտքի վնասվածքով հոսպիտալացվել է։
Պայթյունները տեղի են ունեցել զբոսաշրջության նախարարության շենքի հարևանությամբ, այն պահին, երբ անվտանգության ուժերը փորձում էին վնասազերծել երկու պայթուցիկ սարք։ Դրանցից մեկը տեղադրված էր աղբարկղում, մյուսը՝ կայանված ավտոմեքենայում։
Պայթյունները որոտացել են Four Seasons հյուրանոցի շրջակայքում, որտեղ կանգ էր առել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Սակայն Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Ֆրանսիայի նախագահի ավտոշարասյունը հյուրանոցից հեռացել էր դեպքից մոտ 15 րոպե առաջ, և ո՛չ Մակրոնը, ո՛չ էլ նրան ուղեկցող անձինք չեն տուժել։
Նմանատիպ հոդվածներ
Օրենք, որը զրկում է տեսալսողական մեդիային եկամուտից
Հայաստանում գործում է մի օրենք, որի մասին քաղաքացիների մեծ մասը նույնիսկ չգիտի։ Օրենք, որի հետևանքները 2025 թվականից կրո...
«SAS» սուպերմարկետում մենեջերը լուսանկարել է աշխատակցին, ապա նրա անունով վարկ ձևակերպել
Հունիսի 28-ին Երևանում ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության...
Ջերմուկի «Օլիմպիա» առողջարանում հայտնաբերվել է 14-ամյա երեխայի մարմին
Հունիսի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարությ...
Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Հուլիսի 6-ի լուսադեմին կյանքից հեռացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը։ Արտիստի վախճանի...