Հասարակություն

ՀՊՏՀ-ում իրավիճակը սրվում է․ պրոռեկտորի հրաժարական, ռեկտորի դեմ նոր պահանջներ. Factor

ՀՊՏՀ-ում իրավիճակը սրվում է․ պրոռեկտորի հրաժարական, ռեկտորի դեմ նոր պահանջներ. Factor

 Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է պաշտոնից։ Այս մասին գրում է Factor-ը:


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը օրեր առաջ ազատվել է աշխատանքից իր դիմումի համաձայն։ Համալսարանում առկա աղբյուրները փոխանցում են, որ պրոռեկտորի հրաժարականը կապված է բուհի Գյումրիի մասնաճյուղում ստեղծված իրավիճակի հետ։ Մոտ մեկ ամիս առաջ մասնաճյուղի անձնակազմը բողոքի ակցիա և գործադուլ էր իրականացրել՝ պահանջելով տնօրենի պաշտոնում վերանշանակել Կարեն Պետրոսյանին։ 


Աշխատակազմի բոյկոտի պատճառով ՀՊՏՀ ռեկտոր Արմեն Գրիգորյանը ստիպված էր եղել մինչև նոր ընտրությունների կայացումը մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար նշանակել Կարեն Պետրոսյանին։ Սակայն այս քայլով Պետրոսյանի և Գրիգորյանի միջև եղած լարվածությունը չի հարթվել, ավելին՝ այնքան է խորացել, որ Կարեն Պետրոսյանը դիմել է համալսարանի խորհրդին՝ արտահերթ նիստ գումարելու պահանջով, ինչպես նաև միջնորդել է իր վերադասի՝ բուհի ռեկտոր Արմեն Գրիգորյանի գործողությունները քննարկել բուհի էթիկայի հանձնաժողովում։ Ի թիվս այլ հարցերի՝ Կարեն Պետրոսյանը էթիկայի հանձնաժողովում բարձրացրել է այն հարցը, որ Արմեն Գրիգորյանը պատշաճ ուշադրություն չի դարձրել աշխատակիցների բողոքներին և չի նախաձեռնել հանդիպում նրանց հետ՝ խնդիրների կարգավորման նպատակով։ Տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդի նախագահը ՀՀ նախագահ, տնտեսագիտության թեկնածու Վահագն Խաչատուրյանն է։


Ինչ վերաբերում է ներկայիս ռեկտոր Արմեն Գրիգորյանին, ապա բուհական շրջանակներում նա համարվում է նախկին ռեկտոր Դիանա Գալոյանի համախոհը, որը պաշտոնից հեռացել էր աղմկահարույց պատմություններից հետո։ Մասնավորապես՝ լրատվամիջոցները գրել էին այն մասին, որ Գալոյանի վերաբերյալ քրեական վարույթ է եղել, երբ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հայտնի է նաև, որ այս օրերին բուհում ստուգումներ են իրականացվում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից։ Իսկ ամիսներ առաջ ստուգումներ էր սկսել Պետական վերահսկողական ծառայությունը։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250