Քաղաքականություն

Գագիկ Ծառուկյան․ «Իմ հանդեպ իրականացվող գործը կեղծ է, բայց ես շարունակելու եմ օգտակար լինել երկրիս»

Գագիկ Ծառուկյան․ «Իմ հանդեպ իրականացվող գործը կեղծ է, բայց ես շարունակելու եմ օգտակար լինել երկրիս»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող քրեական գործը համարում է կեղծ և քաղաքական ճնշումների շարունակություն։



«Իմ հանդեպ իրականացվող ակնհայտ կեղծ, սարքովի գործը այս ամենի շարունակությունն է։ Մի դատարկ, փուչիկ գործ։ Իմ խիղճը հանգիստ է»,- ասել է Ծառուկյանը։



Նա նշել է, որ Հայաստանը կանգնած է բարդ մարտահրավերների առաջ, և ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է խոհեմություն ու ներքին հանրային համերաշխություն։



«Մեզ նաև շատ անհրաժեշտ է, ինչպես ասել եմ ընտրություններից առաջ և ասում եմ հիմա՝ ներքին, հանրային համերաշխություն։ Սա ասում եմ ես, ում հանդեպ կատարվեց ամենամեծ անարդարությունը»,- նշել է նա։



Ծառուկյանը հայտարարել է, որ ԿԸՀ-ի և Սահմանադրական դատարանի որոշումները, քրեական գործերն ու կալանքը չեն փոխի իր մտածողությունն ու արժեհամակարգը։



«Անկախ բոլոր անարդարություններից՝ ես շարունակելու եմ ուժերիս ներածին չափով օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին»,- ասել է նա։



Գագիկ Ծառուկյանը խոսքը եզրափակել է՝ նշելով․ «Ես մնում եմ Ձեր Ծառուկյանը. ում կարող եմ՝ օգտակար կլինեմ, ինչով կարող եմ՝ կօգնեմ իմ երկրին»։



Հայտարարությունը տարածվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250