Դատախազությունը պահանջում է պետությանը վերադարձնել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի տնօրինության տակ գտնվող հողատարածքը
Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցը, որով պահանջվում է պետությանը վերադարձնել Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի ապօրինի տիրապետության ներքո գտնվող 0,8 հա մակերեսով հողատարածքը։
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի 29/24 հասցեում գտնվող հողամասի 2012 թվականի աճուրդը, ինչպես նաև Արթուր Արշակյանի և Արամ Հարությունյանի միջև 2017 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը և կիրառել անվավերության հետևանքներ։
Դատարանը նաև կիրառել է հայցի ապահովման միջոց՝ արգելելով Արամ Հարությունյանին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են փոխել հողամասի փաստացի կամ իրավական կարգավիճակը։
Գլխավոր դատախազության ուսումնասիրությամբ պարզվել է, որ խոսքը բնության հատուկ պահպանվող տարածքների շարքին դասվող «բնապահպանական անտառ» գործառնական նշանակության հողի մասին է, որը, ըստ օրենքի, չէր կարող օտարվել ֆիզիկական անձանց։
Նմանատիպ հոդվածներ
«Ես Ֆիդել Կաստրոն եմ»․ Բյուրեղավանում տղամարդը բարձրացել է 70 մետր բարձրությամբ աշտարակ և սպառնում է ցած նետվել
Այսօր՝ հուլիսի 9-ի առավոտյան, արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում։ Տղամարդը բարձրացել է շշերի...
Վարորդական փոփոխությունների վերաբերյալ խորհրդատվություն՝ որտեղից ստանալ տեղեկություն
Սեպտեմբերի 1-ից փոփոխություններ են նախատեսված վարորդական քննությունների կարգի վերաբերյալ։Aurora News-ի հետ զրույցո...
Ուսուցիչներն ու ծնողները պահանջում են վերանայել քիմիայի միասնական քննության արդյունքները և դիմորդներին երրորդ հնարավորություն տալ
Կարինե Գևորգյան-Սահարյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է դիմում-խնդրանք, որով` քիմիայի ուսուցիչները, միասնական քննությա...
Աբովյանում տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ։ Այս մասին մեզ...