20:00 Լուրերը մեկ տողով. Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց, Մասկը տուգանվեց
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 2 ամսով։
• Սամվել Կարապետյանը դատարանում հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները անհիմն է համարում և չի հասկանում, թե ինչի համար է մեղադրվում։
• Կառավարությունը որոշում է ընդունել, որով աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկները կստանան ցմահ պատվովճարի իրավունք։
• ԱՄՆ արժեթղթերի հանձնաժողովը Իլոն Մասկին 1,5 միլիոն դոլարով տուգանել է «Թվիթերի» բաժնետոմսերի ձեռքբերման մասին տեղեկությունները ուշ ներկայացնելու համար։
• Լեհաստանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկում է Patriot հրթիռների արտադրության տեխնոլոգիաների փոխանցման և երկրում ամերիկյան մշտական զորակազմի ընդլայնման հնարավորությունը։
• Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարվա ամենաբարձր՝ 40.7°C ջերմաստիճանը, իսկ Արևմտյան Եվրոպայում շոգն ուղեկցվում է անտառային հրդեհներով։
• Ֆրանսիայում ծայրահեղ շոգի պատճառով կրկին դադարեցվել է Թուլուզի մերձակայքի ատոմակայանի ռեակտորներից մեկի աշխատանքը։
• Հայաստանում հուլիսի 10-14-ը Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարզերի մի մասում՝ կարճատև անձրևներ, ամպրոպ և ջերմաստիճանի բարձրացում։
• ՆԳՆ Կիբեռոստիկանությունը կրկին զգուշացնում է, որ խարդախները կեղծ «5G թարմացման» պատրվակով փորձում են հեռավար հասանելիություն ստանալ քաղաքացիների հեռախոսներին և հափշտակել գումարները։