15:00 Լուրերը մեկ տողով. Արարատցեմենտի» վերագործարկում, Թրամփի աղմկահարույց հայտարարություն
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
· «Արարատցեմենտ» գործարանը վերսկսել է աշխատանքը, և աշխատակիցներն արդեն վերադարձել են իրենց աշխատատեղեր։
· Կառավարությունը քննարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության բոնուսային միավորների հաշվարկման և վճարումների կարգը հաստատելու նախագիծը։
· Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «TRIP» նախագիծը միտված է Հայաստանի և տարածաշրջանի ապաշրջափակմանը և չունի որևէ գաղտնի նպատակ։
· Փաշինյանը նշել է, որ Տիգրանաշենի և Արծվաշենի հարցերը կլուծվեն սահմանազատման գործընթացում, քանի որ դրանք արտացոլված են պաշտոնական քարտեզներում։
· Կառավարությունը «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման նախագծային աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 63 միլիոն դրամ։
· Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից հայտարարել է, որ իր նկատմամբ իրականացվող դատավարությունը քաղաքական և էթնիկ շարժառիթներով է։
· ՀՊՏՀ պրոռեկտոր Մխիթար Ասլանյանը հրաժարական է տվել, իսկ համալսարանում շարունակվում են ներքին լարվածությունն ու ստուգումները։
· Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի առաջնորդներին նվիրել է անվանական փորագրությամբ ատրճանակներ և մարտական փամփուշտներ։
· Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կյանքին սպառնացող վտանգը բարձր է և պնդել, որ Իրանի թիրախային ցուցակի առաջին տեղում է։
· Կրեմլը հայտարարել է, որ Վաշինգտոնի վերջին հայտարարությունները չեն նշանակում Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ի վերադարձ էսկալացիայի քաղաքականությանը։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծան...
18:00 Լուրերը մեկ տողով. Ռոսատոմի նոր առաջարկը Հայաստանին, ռազմական զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.• «Ռոսատոմը» Հայաստանին առաջարկում է կառուցել մեծ կամ միջին հզորության նոր ատ...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախա...
10:00 Լուրերը մեկ տողով. Աշխարհը լարված է․ ԱՄՆ-ը հարվածել է Իրանին, իսկ Հայաստանում՝ նոր կարևոր զարգացումներ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.· Հուլիսի 8-ին Երևանի ժամանակով 15:15-ին աշխարհի բնակչության մոտ 99%-ը միաժամ...