Վանաձորում տղամարդու դի է հայտնաբերվել, նախնական տվյալներով՝ կենդանու կողմից հոշոտված
Այսօր՝ հուլիսի 5-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի պարեկների ուղեկցությամբ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը տեղափոխվել է Վանաձոր քաղաքի Տարոն 4 թաղամասից՝ կենդանու կողմից հոշոտված վիճակում։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Տարոնի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ էլ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 65 տարեկան է և նրան հոշոտված հայտնաբերել են անասնագոմերից մեկի տարածքում։
Նմանատիպ հոդվածներ
Բայց չմոռանաս՝ դու «Հաց բերողին» սպանել ես․ Արփինե Հովհաննիսյանը՝ աղմկահարույց դեպքի մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ համացանցը ցնցած ողբերգությունից․ աշխատակիցները մոռացել էին ամրացնել անվտանգության պարանը
Հրապարակվել է Բրազիլիայում տեղի ունեցած սահմռկեցուցիչ միջադեպի մեկ այլ տեսագրություն, որտեղ ատրակցիոնի կազմակերպիչները մ...
Երևան-Գյումրի ճանապարհին ողբերգական դեպք․ բախումից հետո վարորդին ու ուղևորին վրաերթի են ենթարկել
Գիշերն ավտովթար և մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճան...
Վենեսուելայում յոթօրյա համազգային սուգ է հայտարարել
Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2,295-ի, հայտարարել է խորհրդարանի խոսնակ Խորխե Ռոդր...