ԱԱ 2026-ին աչքի ընկած Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահը ռեկորդ է սահմանել
Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան դարձել է պատմության մեջ ամենաշատ հետևորդներ ունեցող դարպասապահը։
Inatagram սոցիալական ցանցում նրա լսարանն անցել է 25,4 միլիոնի սահմանագիծը։ Այս արդյունքով Վոզինյան առաջ է անցել Իսպանիայի հավաքականի, Մադրիդի «Ռեալի» և «Պորտուի» լեգենդար ֆուտբոլիստ Իկեր Կասիլյասից, ում հաշիվն ունի 20,5 միլիոն հետևորդ։
Ներկայումս խաղացող դարպասապահների ցանկում Վոզինյայի հիմնական մրցակիցը դարձյալ Մադրիդի «Ռեալը» ներկայացնող Տիբո Կուրտուան է՝ 18 միլիոն հետևորդով։ 2026 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի Իսպանիայի դեմ մեկնարկային մրցավեճում Վոզինյան դարձել էր Կաբո Վերդեի հավաքականի հերոսը՝ կատարելով 7 սեյվ և նպաստելով հանդիպման ոչ-ոքի՝ 0-0 հաշվով ավարտին։
Նմանատիպ հոդվածներ
Անգլիա-Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Անգլիայի և Մեքսիկայի հավաքականների հանդիպման տոմսերի արժեքը երկրորդային շուկա...
Որ երկիրն է աշխարհի առաջնության գլխավոր ֆավորիտը
Opta վերլուծական հարթակը թարմացրել է աշխարհի 2026 թվականի առաջնության հաղթողի վերաբերյալ իր կանխատեսումները՝ հաշվի առնել...
ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել
Անցյալ տարեվերջին կայացած ՀՖՖ ժողովում հայտարարել էի, որ 2026 թվականի գործադիր կոմիտեի ընտրություններում չեմ առաջադրվելո...
Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի դարպասապահի մասին
Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին ներկայացրել է իր տպավորությունները 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/...