19:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական հայտարարություններ, տնտեսական շրջադարձեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
• Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
• «Մայր Հայաստան» կուսակցությունից հայտարարել են, որ Անդրանիկ Թևանյանի դեմ հարուցված գործը շինծու է և պահանջել են ազատ արձակել նրան։
• Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է գոյություն ունենալ միայն որպես ուժեղ և ինքնիշխան պետություն։
• «Ռոսատոմ»-ի ղեկավարի խոսքով՝ մի շարք երկրներ պատրաստ են վերականգնել համագործակցությունը ընկերության հետ Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։
• Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը կարող է սկսել վառելիքի ներմուծում՝ ներքին շուկայի կայունությունն ապահովելու համար։
• The New York Times-ի տվյալներով՝ Թրամփի ընտանիքը մասնակցում է Ղազախստանի խոշոր վոլֆրամի հանքավայրի նախագծին, որն աջակցություն է ստացել ԱՄՆ կառավարության կողմից։
• Հարավային Կորեան պաշտոնական բողոք է հայտնել Չինաստանին և Ռուսաստանին՝ նրանց ռազմական ինքնաթիռների՝ երկրի հակաօդային պաշտպանության նույնականացման գոտի մուտք գործելու պատճառով։
Նմանատիպ հոդվածներ
15:00 Լուրերը մեկ տողով. Քաղաքական զարգացումներ, միջազգային լարվածություն, օդային միջադեպ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է հիմնանորոգվող Կիևյան կամուրջ՝ տեղում ծա...
16:00 Լուրերը մեկ տողով. Սահմանափակումներ օդանավակայանում, աղմկահարույց քրեական գործեր
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Ռոբերտ Քոչարյանին արգելել են լքել երկիրը. Հայաստանի երկրորդ նախագահին «Զվա...
19:00 Լուրերը մեկ տողով. Հայաստանում սպասվում է շոգ, ընտրությունների շուրջ շարունակվում են վեճերը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանում ցիկլոնը նահանջում է, հունիսի 28-ից կվերադառնա առանց տեղումների...
10:00 Լուրերը մեկ տողով. Աշխարհը լարված է. ԱՄՆ-ի նոր հարվածներ, Իրանի պատասխանն ու Հայաստանի գլխավոր իրադարձությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Սահմանադրական դատարանը այսօր կշարունակի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրութ...