Փաշինյանը որոշում է կայացրել․ ի՞նչ է սպասվում կարկտահարությունից տուժածներին
ArmLur.am-ը փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 23-ին ստորագրել է որոշում, որով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականին Հայաստանի տարբեր բնակավայրերում արձանագրված կարկտահարությունների դեպքերն ուսումնասիրելու նպատակով։
Վարչապետի N 547-Ու որոշման համաձայն՝ աշխատանքային խումբը պետք է ուսումնասիրի կարկտահարության դեպքերը, պարզի դրանց անոմալ (անկանոն) լինելու հիմնավորվածությունը, գնահատի բնական երևույթի հետևանքով քաղաքացիներին և տնտեսություններին հասցված վնասների քանակական ու ֆինանսական ցուցանիշները, ինչպես նաև վերլուծի հակակարկտային կայանների կիրառման արդյունավետությունը։
Մասնավորապես, աշխատանքային խումբը պետք է գնահատի, թե կարկտահարության վայրերում կամ դրանց հարակից տարածքներում կարկուտ տեղալուց առաջ կամ դրա ընթացքում գործարկվել են արդյոք հակակարկտային կայաններ, և եթե այո, ապա ինչ ազդեցություն են ունեցել դրանք բնական երևույթի ընթացքի և հետևանքների վրա։
Որոշմամբ սահմանվել է նաև, որ աշխատանքային խմբի ղեկավարն իրականացված աշխատանքների արդյունքների վերաբերյալ մեկշաբաթյա ժամկետում պետք է զեկուցի վարչապետին։
Նշենք, որ վերջին շաբաթներին Հայաստանի մի շարք մարզերում գրանցված ուժեղ կարկտահարությունները զգալի վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը, ինչի հետևանքով հանրային քննարկումների առարկա է դարձել հակակարկտային պաշտպանության համակարգերի արդյունավետության հարցը։ Ստեղծված աշխատանքային խումբը պետք է ներկայացնի ուսումնասիրությունների արդյունքներն ու գնահատականները, որոնք կարող են հիմք հանդիսանալ հետագա որոշումների ընդունման համար։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
