Հայաստանին են անդրադարձել․ հեղինակավոր Forbes պարբերականի հոդվածը
Հեղինակավոր Forbes պարբերականն իր ծավալուն հոդվածում անդրադարձել է Գագարինում հունիսի սկզբին բացված նոր ԱԲ տվյալային կենտրոնին, որը հագեցած է NVIDIA Blackwell առաջատար գրաֆիկական պրոցեսորներով։ Հայտնումեն ԲՏԱ նախարարությունից։
Պարբերականը նշում է, որ Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի։
Նշվում է, որ Eleveight AI ընկերության «ԱԲ գործարանում» տեղադրված են 512 NVIDIA Blackwell B300 պրոցեսորներ, որոնք ներկայում հասանելի արհեստական բանականության (ԱԲ) ամենահզոր սարքավորումներն են:
«Մենք այս կետին հասել ենք քայլ առ քայլ՝ սխալների և շարունակական ջանքերի միջոցով. այս նախագիծը հանկարծակի բեկում չէ, այլ երկար տարիների հետևողական աշխատանքի արդյունք, իսկ այն փաստը, որ մենք չվախեցանք ձախողվելուց, այսօրվա հաջողության նախադրյալներից մեկն էր»,- նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարար Հայրապետյանն ընդգծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի փոխգործակցությունը «NVIDIA»-ի գլխավոր գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգի հետ, որը սկիզբ է առել 2019 թվականին Սիլիկոնյան հովտում կայացած հանդիպմամբ և շարունակվել 2023 թվականին Հուանգի՝ Հայաստան կատարած այցով։ Այդ քննարկումները, նրա խոսքով, կենտրոնացած են եղել ոչ միայն ԱԲ, այլև դրա գործարկման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների և կարողությունների ստեղծման վրա»։
Հոդվածն ամբողջությամբ` սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Հիշեցնենք, որ նախագծո...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...

