Զելենսկին Բելառուսի տարածքից ռուսական ռազմական վերահաղորդիչների հեռացում է պահանջում
Ուկրաինան իր անվտանգության համար սպառնալիք է դիտարկում Բելառուսի տարածքում գտնվող ռուսական մի քանի ռազմական ռետրանսլյատորները (վերահաղորդիչները)։
Կիևի պնդմամբ՝ այդ տեխնիկան կիրառվում է անօդաչու թռչող սարքերի ուղղորդման, ինչպես նաև ուկրաինական քաղաքների գնդակոծությունների նպատակով։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունիսի 19-ին դիմել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ կոչ անելով «հեռացնել» նշված տեխնիկան և փաստացի վերջնագիր ներկայացնելով նրան.
«Կարծում եմ՝ դրա համար նրան մեկ շաբաթը բավական կլինի։ Եվ ես խոսում եմ մեկ շաբաթվա մասին, որովհետև հենց հիմա՝ ամեն օր, դրա պատճառով զոհվում են մեր խաղաղ բնակիչները և վիրավորվում են երեխաներ։ Եթե նա դա չանի, մենք կանենք»։
Մեկ օր անց Ուկրաինայի ղեկավարը վերստին հիշեցրել է այս վերջնագրի մասին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Մինսկից ակնկալում է քայլեր՝ ուղղված դեէսկալացիայի (լարվածության թուլացմանը)։
Զելենսկին արդեն մի քանի շաբաթ է, ինչ հայտարարում է, որ Ռուսաստանը փորձեր է անում Բելառուսին ներքաշել պատերազմի մեջ, և զգուշացնում է Մինսկին։ Իր հերթին, Լուկաշենկոն վերջերս Մոսկվային ու Կիևին կոչ է արել ընդունել, որ «սա փակուղի է», և վերջ տալ պատերազմին։ Դրա հետ մեկտեղ նա շեշտել է, որ Ուկրաինան Բելառուսի կողմից վախենալու որևէ պատճառ չունի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...