Հրդեհ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում. տարհանվել են քաղաքացիներ
Հունիսի 22-ին՝ ժամը 11:43-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ից:
«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:18-ին, մարվել՝ 12:35-ին: Այրվել է ննջասենյակը՝ գույքով։
Փրկարարները տարհանել են ութ քաղաքացու։ Երկու քաղաքացի տեղում ստացել են համապատասխան օգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի տարածքում մեկուկես ժամում տեղի է ունեցել առնվազն 12 ուժեղ երկրաշարժ
Վերջին մեկուկես ժամվա ընթացքում մինչև 6,7 մագնիտուդով առնվազն 12 ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Կամչատկայի ափերի մոտ , վ...
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը
Փամբակ գետում հայտնաբերվել է 13-ամյա աղջկա մարմինը Այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Փամբակ գետում՝ ենթադրյալ դեպքի վայր...
Փաշինյանը խոսել է գետն ընկած քույրերի մասին
Լրագրողի հարցին ի պատասխան անդրադարձ է կատարվել Փամբակում քույրերի հետ տեղի ունեցած ողբերգական դեպքին և վտանգավոր տարածք...
Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին, այսօր՝ հունիսի 17–ին, երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասնե...