Երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին, այսօր՝ հունիսի 17–ին, երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի ականատեսը որոշ մանրամասներ է ներկայացրել։
«Ավտոբուսը այն կողմից եկել է, իսկ Մերսեդեսը հանդիպակած է դուրս եկել ու մտել է ավտոբուսի մեջ։ Բախումից ավտոբուսը շուռ է եկել, ու մեջի եղածը թափվել է դուրս։ Ավտոբուսը հանգիստ գնալուց է եղել»,–ասել է նա։
Հիշեցնենք` Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունիսի 17-ին, Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 104 հասցեի դիմաց բախվել են «Mercedes Sprinter» ու «Hyundai County» մակնիշի ավտոմեքենաները։
«Hyundai County» մակնիշի ավտոմեքենայում եղել է մոտ 18 ուղևոր, հիմնականում` երեխաներ, որոնք «Տելակ» ամառային ճամբարից ուղևորվում էին Կարին գյուղ։
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել: Կազմակերպվել է 3 երեխայի տեղափոխումը Երևան՝ լրահետազոտման։ Բժիշկների գնահատմամբ՝ կյանքին սպառնացող վտանգ առկա չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. կան տուժածներ
Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը: Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է քաղաքագետ Գագիկ...
Խոշոր հրդեհ՝ «Ամառ» ռեստորանային համալիրում. կան տուժածներ
Երեկ՝ հունիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում հայտնի «Ամառ» ռեստորանային համալիրում։ Ժամը 21:35-ի սահմաններու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՏԿԵՆ-ը` կայծակի հարվածից կամուրջի փլուզման մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վար...
Գյումրիի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել. ինչ իրավիճակ է քաղաքում
Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, ս...