Զանգվածային հարվածներ Ուկրաինայում․ գլխավոր թիրախը Բալաբինոն էր
ՌԴ ԶՈւ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող օբյեկտներին՝ կիրառելով ավիառումբեր և անօդաչու սարքեր։ Զապորոժիեի, Խարկովի և Օդեսայի մարզերում վնասվել են կարևոր ենթակառուցվածքային օբյեկտներ։ Հաղորդում են ռուսական ԶԼՄ–ները:
Ականատեսների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել ԴնեպրոհԷԿ-ին, Պրեոբրաժենսկի կամրջին և «Զապորոժիե-1» երկաթուղային կայարանին, որի միջոցով, ըստ հաղորդումների, Ուկրաինայի զինված ուժերը զինամթերք և զինծառայողներ են տեղափոխում քաղաքի պաշտպանության համար։ Խարկովի մարզում ռուսական անօդաչու սարքերը հարվածել են «Նովայա Պոչտա» փոստային-լոգիստիկ համալիրին։
Հիմնական թիրախը, ըստ հաղորդման, եղել է Զապորոժիեի մարզի Բալաբինո բնակավայրը։ Այն հաճախ անվանում են «Զապորոժիեի դարպասներ», և այնտեղ տեղակայված ռազմական օբյեկտների չեզոքացումը, ըստ աղբյուրի, կարող է հնարավորություն ստեղծել արագ առաջխաղացման համար դեպի շրջանի խորքային հատվածներ։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...