Պատահարներ

Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է

Վիճաբանություն Սիսավան փողոցում. 1 անձ ձերբակալվել է
Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։ Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան…

Հունիսի 20-ին՝ ժամը 13-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիսավան փողոցում քաղաքացիներ են վիճաբանում։



Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խմբերը։ 



Պարզվել է, որ Սիսավան փողոցում վիճաբանություն է եղել, գործի է դրվել նաև հրազեն։ 



Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում: 



Մեկ անձ ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ողջ շրջանակը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ։

Նմանատիպ հոդվածներ

Ավարտվել է 1 տարեկան երեխայի սպանության գործի նախաքննությունը, խորթ մայրը մեղադրվում է սպանության և երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար

Քննչական կոմիտեից հայտնում են, որ ավարտվել է խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250