Թուրքիան պատմական գործարք է կնքել ՆԱՏՕ-ի անդամ երկրի հետ
Թուրքիան առաջին անգամ ռազմական նավ է վաճառել ՆԱՏՕ-ի անդամ երկրի՝ Ռումինիայի ռազմածովային ուժերին:
Ստամբուլում տեղի ունեցած արարողության ընթացքում Ռումինիային է հանձնվել Cam. Roman. կորվետը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը։
«Մեր ռազմական նավաշինության ոլորտը Թուրքիայի Հանրապետության 103-ամյա պատմության ընթացքում ապրում է ամենաինտենսիվ և ամենաարդյունավետ շրջանը։ Մենք այն երկրներից ենք, որոնք միաժամանակ կառուցում են ամենամեծ թվով ռազմական նավեր։ Ռումինիայի հետ պայմանագրի ստորագրմամբ Թուրքիան իր պատմության մեջ առաջին անգամ ռազմական նավ է արտահանել ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ երկիր», — հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիան աշխարհի տարբեր տարածաշրջանների համար կառուցել է ավելի քան 140 ծովային հարթակ և նավ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...