Պատահարներ

Մյունխենում երկու բեռնատար գնացքներ են բախվելց

Մյունխենում երկու բեռնատար գնացքներ են բախվելց

Գերմանիայի Մյունխեն քաղաքի Միլբերտսհոֆեն շրջանում հունիսի 20-ի լուսադեմին երկաթուղային կամրջի վրա երկու բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ։


Գերմանիայի Մյունխեն քաղաքի Միլբերտսհոֆեն շրջանում հունիսի 20-ի լուսադեմին երկաթուղային կամրջի վրա երկու բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է մեկ մարդ։ 

Հաղորդվում է, որ բախումից հետո երկու վագոններ դուրս են եկել գծերից և գրեթե հինգ մետր բարձրությունից կամրջից ընկել Շլյայսհայմերշտրասե փողոց։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ վթարի պահին վագոնները դատարկ են եղել։


Դեպքը գրանցվել է տեսակավորման կայարանի մոտ, որտեղ գնացքների շարժման արագությունը ցածր է լինում։ Մասնագետների նշմամբ՝ նման տարածքներում երկաթուղային ազդանշանները կարող են աննկատ մնալ, ինչի պատճառով գնացքները հաճախ են դուրս գալիս գծերից։ Վթարի պատճառներն այժմ ուսումնասիրվում են։ Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ հունիսի 19-ին Անգլիայի Բեդֆորդ քաղաքի կայարանի մոտակայքում երկու գնացքների բախման հետևանքով զոհվել էր մեքենավարներից մեկը, իսկ 89 մարդ ստացել էր տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250