Բրիտանիայի հրթիռները կարող են հասնել մինչև Մոսկվա
Մեծ Բրիտանիան փորձարկում է նոր հեռահար հրթիռներ, որոնք տեսականորեն կարող են հասնել մինչև Մոսկվա, հայտնում է The Telegraph-ը։
Խոսքը շուրջ 250 կիլոգրամ մարտագլխիկ կրող և ավելի քան 400 կիլոմետր հեռահարություն ունեցող հրթիռային համակարգերի մասին է։ Թերթի տվյալներով՝ մոտ ապագայում այդ սպառազինությունը կարող է փոխանցվել Ուկրաինային։
Պարբերականի տվյալներով՝ նոր համակարգերը փորձարկվել են Հեբրիդյան կղզիներում գտնվող փորձադաշտում, իսկ առաջիկա ամիսներին նախատեսվում են լրացուցիչ փորձարկումներ։ Նշվում է, որ հրթիռները կզարգացնեն մոտ 600 կմ/ժ արագություն։
Nightfall հրթիռների մշակման մրցույթը նախորդ տարի շահել են բրիտանական MBDA, MGI Engineering և Rotron Aerospace ընկերությունները։ Ծրագիրն իրականացվում է Project Brakestop նախաձեռնության շրջանակում, որի նախնական ֆինանսավորումը կազմել է շուրջ 5 մլն ֆունտ ստերլինգ, իսկ հետագայում դրա համար հատկացվել է ևս 15 մլն ֆունտ։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...