Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոյին․ «Մեկ շաբաթ ունես»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեկ շաբաթ ժամանակ է տալիս Բելառուսի տարածքում տեղակայված ռուսական ռետրանսլյատորները ապամոնտաժելու համար, որոնք, ըստ նրա, օգտագործվում են ուկրաինական քաղաքների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածները համակարգելու նպատակով։ Հակառակ դեպքում, Զելենսկու խոսքով, Կիևը դա կանի ինքնուրույն։
«Երբ պարոն Լուկաշենկոն ասում է, որ չի ցանկանում ներքաշվել պատերազմի մեջ, նա պետք է ազնիվ լինի գոնե իր ժողովրդի առաջ, որովհետև պատերազմին կարող է ներքաշվել ոչ թե ինքը, այլ ամբողջ երկիրը՝ Ռուսաստանի կողմից։ Պատերազմի առաջին օրերից նրանք սպանում էին երեխաների և մեծահասակների. հրթիռները թռչում էին Բելառուսի տարածքից: Այն ժամանակ էլ նա զանգահարում էր, ներողություն խնդրում և ասում, թե դա չէր վերահսկում, որ Ռուսաստանն իր տարածքում էր գործում։ Անշուշտ, ես դրան չեմ հավատում, բայց նա այդ մասին արդեն խոսել է», – ասել է Զելենսկին Կիևում Հոնդուրասի նախագահ Նասրի Ասֆուրայի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ուկրաինայի նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի Լուկաշենկոյին մղել պատերազմի, և վերջինս «հասկանում է, որ Ուկրաինան պատասխանելու է»։ Նա նաև պարզաբանել է, որ ռուսական բանակի կողմից օգտագործվող ռետրանսլյատորները տեղադրված են Բելառուսի տարածքում՝ Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով։
«Նա (Լուկաշենկոն) կարո՞ղ է դրանք հեռացնել։ Այդ դեպքում ինչո՞ւ է ասում, թե չի ցանկանում մասնակցել պատերազմին։ Թող հեռացնի այդ տեխնիկան, թող անջատի այն», – հայտարարել է Զելենսկին՝ հավելելով, որ Լուկաշենկոյին մեկ շաբաթը բավարար է այդ պահանջը կատարելու համար։
«Կարծում եմ՝ մեկ շաբաթը լիովին բավարար է։ Ինչո՞ւ եմ ասում «մեկ շաբաթ»։ Որովհետև դրա հետևանքով ամեն օր զոհվում են մեր խաղաղ բնակիչները։ Եթե նա դա չանի, մենք կանենք», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Բացի այդ, Զելենսկին Լուկաշենկոյին կոչ է արել դադարեցնել Բելառուսից ռուսական բանակին նավթամթերքների մատակարարումները։
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...