Քաղաքականություն

Մարգարիտա Սիմոնյանի ուշագրավ հայտարարությունը՝ Վլադիմիր Պուտինի մասին

Մարգարիտա Սիմոնյանի  ուշագրավ հայտարարությունը՝ Վլադիմիր Պուտինի մասին

Մտքի հերթական մարգարիտը լրագրող ու խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից։  Մարգարիտա Սիմոնյանը Պուտինին իր բնավորության այդ գծի համար համեմատել է Հիսուսի հետ։

 

Մարգարիտա Սիմոնյանն ընդգծել է, որ գթասրտությունը համարում է ցանկացած մարդու գլխավոր գիծը, իսկ պետության ղեկավար Պուտինի մոտ այդ գիծը, մոտ է այն բարձր չափանիշներին, որոնք  թողնվել են Հիսուս Քրիստոսի կողմից։

Հարցազրուցավարը զրուցակցին խնդրել է ավելի մանրամասն պատմել ռուսական լիդերի անհատականության մասին, ինչին ի պատասխան նա ծավալուն բնութագիր է տվել։ Բացի այդ, Մարգարիտա Սիմոնյանը խոստովանել է, որ Պուտինի մեջ հատկապես գնահատում է հենց այդ որակը և հպարտություն է զգում նրա թիմի մի մասնիկը լինելու համար։ 


«Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մարդ է, որն ունի աներևակայելիորեն զարգացած մի գիծ, ​​որը ես համարում եմ մարդու համար անհրաժեշտ, և այն, կարծում եմ, մոտ է Հիսուս Քրիստոսի կողմից մեզ ժառանգված բարձր չափանիշներին։ Այս գիծը կոչվում է կարեկցանք։ Վլադիմիր Վլադիմիրովիչը շատ կարեկից մարդ է։ Շատ կարեկից», - ասել է Սիմոնյանը պրոֆեսոր Չժան Վեյվեյի հետ հարցազրույցում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250