Կրակոցներ` Նյու Յորքի Թայմս Սքուերում՝ զանգվածային ծեծկռտուքից հետո
Նյու Յորքի Թայմս Սքուերում ծեծկռտուքից հետո կրակոցներ են հնչել, հայտնել է ոստիկանությունը։
Միջադեպը տեղի է ունեցել NBA-ի «Նյու Յորք Նիքս» թիմի հաղթանակին նվիրված շքերթից հետո, որը քաղաքում մեծ թվով երկրպագուներ էր հավաքել։
Ոստիկանության տվյալներով՝ սկզբում մի քանի տղամարդկանց միջև ծեծկռտուք է սկսվել, որի ընթացքում 26-ամյա տղամարդը դանակահարվել է պարանոցի շրջանում։ Դրանից հետո իրավիճակը վերածվել է հրաձգության։
Ականատես Բոնի Ուայթը New York Post-ին հայտնել է, որ տեսել է զենքով տղամարդու։ Ոստիկանության տվյալներով՝ կրակոցներից տուժածներ չկան, իսկ դանակահարված տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայրում հայտնաբերվել է զենք, մեկ կասկածյալ ձերբակալվել է։ CBS News-ի տեղեկություններով՝ նա 17 տարեկան է։ Դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը չի բացառել տարբեր սցենարներ Իսրայելի քաղաքական դաշտում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «միանգամայն հավանական է»՝ Իսրայելի ապագա խորհրդարանական ընտրություններում աջա...
Թուրքիայից հերթական ազդակն են հղել Հայաստանի հետ երկխոսության վերաբերյալ
Թուրքիայի իշխանությունները պատրաստ են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, եթե դրա համար ստեղծվեն անհրաժեշտ պա...
«Միասնության թեւեր»-ը դատարանում վիճարկում է ԿԸՀ-ի որոշումը
«Միասնության թեւեր»-ը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ԿԸՀ հունիսի 14-ի թիվ 258-Ա որոշումն անվավեր ճանաչելո...
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով
Իրանի զինված ուժերը սպառնացել են կոշտ պատասխանով, եթե Իսրայելը չդադարեցնի հարձակումները Լիբանանի վրա: «Սիոնիստական ռեժիմ...