Դատարանը որոշում է կայացրել Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ
ԱԺ նախկին պատգմավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն:
Հիշեցնենք՝ Հայաստանի քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթի շրջանակում ձեռք են բերվել տվյալներ, ըստ որոնց՝ նա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ հրապարակային հայտարարություններ է արել, որոնք, ըստ նախաքննության, պարունակել են ատելության, խտրականության, անհանդուրժողականության և թշնամանքի հրահրման ու քարոզի տարրեր։
ՔԿ-ի հաղորդմամբ՝ նշված հանգամանքները հաստատվել են նաև նշանակված փորձաքննության եզրակացությամբ։
Հսկող դատախազի որոշմամբ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ երեք դրվագով։
Նախկին պատգամավորը ավելի ուշ ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Բացառիկ պատմական արժեք ներկայացնող նվիրատվություն՝ Մատենադարանին
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանի ուղեկցությամբ Մատենադարան են այցելել Բադավի թագավորական տոհմի ներկա...
Մատենադարանն առաջին օգնություն կցուցաբերի
2026 թ. հունիսի 13-ին Մատենադարանի թանգարանում բացվել է Առաջին օգնության սենյակ, որը կոչված է ծառայելու ոչ միայն բազմահա...
Շտապօգնության մոպեդները տեղ են հասնում րոպեների ընթացքում. Ավինյան
Երևանի քաղաքաետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է շտապօգնության նոր մոպեդների առավելությունները. «Շտապօգնության նոր մոպեդներ...
Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմեն Չարչյանի գործից
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարություն է տարածել. ՀՀ վճռաբեկ դատարանը քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի տեկաղալ՝...