Տատիկ-պապիկներն իրենց գույքը կարող են գրավադրել ու ճամփորդել. Բաբկեն Թունյան
Շատ հետաքրքիր օրենքի նախագիծ է: Մենք այս օրենքի նախագիծը Կադաստրի կոմիտեի մեր գործընկերների հետ, երևի մեկ տարի է՝ քննարկում ենք ու անհամբեր սպասում ենք՝ երբ է ներդրվելու: Այս մասին Ազգային ժողովում, օրենքի նախագծերի քննարկման ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Օրենքի նախագիծը շատ լավ հնարավորություն է, հատկապես միայնակ ապրող մեր տատիկ-պապիկների համար, որոնք, օրինակ՝ ժառանգներ չունեն, եկամտի այլ աղբյուրներ չունեն և սա իրենց հնարավորություն է տալիս իրենց աշխատանքով ձեռքբերված անշարժ գույքը ոչ թե վաճառել, այլ գրավադրել և ամսական այնքան գումար ստանալ, որ իրենց կարիքները բավարարվեն՝ ճամփորդեն, գնան հանգստանալու»,-նշել է նա:
Թունյանը ընդգծել է, որ այստեղ կարևոր մեկ կետ կա:
«Քանի որ այդ ամեն ինչը կատարվելու է բանկերի միջոցով, ամենայն հարգանքով բանկային համակարգի նկատմամբ, մենք պետք է մեր թոշակառուների համար պաշտպանիչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի իրենց շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն, որ այնպես չստացվի՝ տոկոսներ են բարձր հաշվել, որ անշարժ գույքի արժեքն իրականից ցածր է գնահատվել, կամ վերջում, իրենց մահվանից հետո այդ գույքը ջրի գնով վաճառվել է չգիտես՝ ում»,-ասել է Բաբկեն Թունյանը:
Նա հավելել է, որ կողմ կլիներ՝ օրենքն ուժի մեջ մտներ մի քանի ամիս հետո, բայց այդ ընթացքում մտածեին այն մեխանիզմների մասին, որոնցով այդ համակարգն ավելի արդյունավետ ու արդար կաշխատի:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...