Սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար լավ լուր․ կառավարության նոր որոշումը
ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով ավելացվել է սահմանամերձ բնակավայրերում բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի ֆինանսավորումը։
Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ ծրագրի շահառուների թիվն աճել է։ Ծրագրից օգտվողների թիվը 2400-ից ավելացել է ևս 1170-ով։ Միաժամանակ դիմումների ընդունման ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։
Լրացուցիչ շահառուների ֆինանսավորումն ապահովելու համար կառավարությունը վերաբաշխել է միջոցներ 1098 «Բնակարանային ապահովում» ծրագրի շրջանակներում։ Գումարները հատկացվել են մեկ միջոցառման տնտեսված միջոցներից և ուղղվել սահմանամերձ բնակավայրերի բնակարանային աջակցության ծրագրին։
Արդյունքում ծրագրի ֆինանսավորումը տարեկան կտրվածքով ավելացվել է 1 մլրդ 397.5 մլն դրամով։ Առաջին կիսամյակի համար ավելացվել է 100 մլն դրամ, իսկ ինը ամսվա համար՝ 516 մլն դրամ։
Ընդունված որոշումը հնարավորություն կտա պետական աջակցություն տրամադրել բոլոր նոր շահառուներին և շարունակել սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...