Կառավարությունը փոխում է ֆուտբոլիստներին զորակոչից տարկետման տրամադրման կարգը
Ֆուտբոլիստներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում հատկացնելու ընթացակարգերի բարելավման, արդյունավետության բարձրացման ու հստակեցման նպատակով գործադիր մարմինը որոշում է կայացրել:
Գործող կարգավորումների համաձայն՝ ֆուտբոլի յուրաքանչյուր հավաքականից պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա առավելագույնը 30 մարզիկ կարող է ստանալ տարկետման իրավունք: Այդուհանդերձ, հաշվի առնելով ֆուտբոլիստների մարզական առաջընթացի առանձնահատկությունները, ներկա դրույթները չեն ապահովում երիտասարդ ֆուտբոլիստների բնականոն զարգացումը, քանի որ երիտասարդական ընտրանու կազմում ավելի մեծ թվով խաղացողներ ներգրավելու պահանջ է առաջանում, որոնց մարզումների շարունակականության ապահովման շնորհիվ միայն հնարավոր է նրանցից ոմանց ընդգրկել ազգային հավաքականում: Մասնավորապես, վերջին տարիներին պատանեկան ու երիտասարդական թիմերում տարկետումից օգտվող մարզիկների քանակը եղել է 30-ական, իսկ ազգային հավաքականի պարագայում 2025 և 2026 թվականներին այն կազմել է 8-10 մարզիկ:
Դրանից ելնելով՝ ներկայումս գործող կարգով հավաքականները պատանեկան, երիտասարդական ու մեծահասակների տարանջատելը և ըստ այդմ համապատասխան թվով խաղացողների տարկետում տալը չի սպասարկում սահմանված նպատակին, քանի որ հաշվի չեն առնվել ֆուտբոլի առանձնահատկությունները: Հայաստանի ֆուտբոլի և ֆուտզալի պատանեկան ու երիտասարդական ազգային հավաքականների խաղացողներին տարկետումը տրամադրվում է մինչև երկու տարի ժամկետով, սակայն երիտասարդական թիմի անդամ համարվում են մինչև 21 տարեկանը լրանալը, ուստի տարկետման ժամանակահատվածը պետք է փոխկապակցվի հավաքականի անդամության կարգավիճակի հետ:
Նախատեսվող փոփոխությունները միտված են կատարելագործելու ֆուտբոլիստների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու ընթացակարգը, այն դարձնելու ավելի արդյունավետ ու հստակ՝ հաշվի առնելով ֆուտբոլի առանձնահատկությունները, ինչը կնպաստի մարզաձևի զարգացմանն ու մասսայականացմանը։ Դրա արդյունքում հնարավորություն կստեղծվի ավելի մեծ թվով լավագույն մարզիկների ներգրավել ազգային հավաքականների կազմերում:
Նմանատիպ հոդվածներ
Նոր մանրամասներ իրեն մեքենայից դուրս գցած աղջկա դեպքից. կա երկու վարկած
Այսօր՝ մայիսի 24-ին, միջնորդություն է ներկայացնելու Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Սևանի դատարան, որ դատարանը...
Լսել են, որ երեխան գետի մեջ գոռացել ա՝ մամա ջան, օգնեք. մանրամասներ
Հենց առաջին պահից, որ երեխան գետն է ընկել, դեռ նույնիսկ շտապօգնություն չէր եկել, անհայտ էր, թե երեխայի մայրն ով է, մարդ...
Արփինե Սարգսյանը խոսել է վարորդական իրավունքի վերականգնման կարգից
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է պարզեցնել վարորդական իրավունքից զրկվելուց հետո այն վերականգնելու կ...
Լավ նորություն վարորոդական վկայականներից զրկվածների համար
Վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների համար առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի վերականգնման առավել թիրախային ըն...