Քաղաքականություն Կարևոր

Համաձայնագիրը ստորագրվեց. ինչ է թաքնված փաստաթղթի հետևում

Համաձայնագիրը ստորագրվեց. ինչ է թաքնված փաստաթղթի հետևում

Միացյալ Նահանգները և Իրանը պաշտոնապես ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, որն ուղղված է երկու երկրների միջև պատերազմական գործողությունների դադարեցմանը և երկարաժամկետ խաղաղության հաստատմանը։ Այս շրջանակային համաձայնագիրը բաղկացած է 14 առանցքային կետից.

 


Ռազմական գործողությունների դադարեցում. Կողմերը հայտարարում են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների անհապաղ և մշտական դադարեցման մասին։


Ինքնիշխանությունը հարգել. ԱՄՆ-ն և Իրանը պարտավորվում են հարգել միմյանց տարածքային ամբողջականությունը և զերծ մնալ ներքին գործերին միջամտելուց։ 


60-օրյա բանակցություններ. Կողմերը պարտավորվում են 60 օրվա ընթացքում հասնել վերջնական համաձայնության, որը կարող է երկարաձգվել փոխադարձ համաձայնությամբ։


Ծովային շրջափակումները վերացնել.  ԱՄՆ-ն անմիջապես սկսում է իրանական նավահանգիստների շրջափակման վերացումը՝ գործընթացն ավարտելով 30 օրվա ընթացքում։


Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովում. Իրանը կձեռնարկի բոլոր միջոցները 60 օրվա ընթացքում առևտրային նավերի անվտանգ և անվճար անցումն ապահովելու համար։


Ստեղծել վերակառուցման հիմնադրամ. Կստեղծվի առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր Իրանի տնտեսական զարգացման համար։Պատժամիջոցների չեղարկում. Միացյալ Նահանգները պարտավորվում է դադարեցնել Իրանի դեմ կիրառվող տնտեսական բոլոր տեսակի պատժամիջոցները։


Միջուկային զենքի բացառում. Իրանը վերահաստատում է, որ չի մշակի միջուկային զենք, իսկ կողմերը կքննարկեն հարստացման հարցերը։


Ստատուս քվոյի պահպանում. Մինչև վերջնական համաձայնագրի ստորագրումը, կողմերը համաձայնում են պահպանել առկա իրավիճակը։


Նավթի արտահանման թույլտվություն. ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ժամանակավոր թույլտվություններ կտրամադրի իրանական հում նավթի և նավթամթերքի արտահանման համար։Վերացնել ակտիվների սառեցումը. ԱՄՆ-ն պարտավորվում է հասանելի դարձնել Իրանի բոլոր սառեցված կամ սահմանափակված դրամական միջոցները։


Վերահսկողության մեխանիզմ. Կստեղծվի հատուկ մեխանիզմ հուշագրի կետերի հաջող իրականացումը մշտադիտարկելու համար։


Բանակցությունների շարունակությունը. Առանցքային կետերի կատարումից հետո կողմերը կսկսեն բանակցությունները վերջնական համաձայնագրի մնացած դրույթների շուրջ։


ՄԱԿ-ի բանաձև. Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պարտադիր ուժ ունեցող բանաձևով։


Auroranews-ը այս համաձայնագրի հեռանկարները հասկանալու համար զրուցել է իրանագետ Արմեն Վարդանյանի հետ։ Փորձագետը նշեց, որ նախատեսվում է վերջնական պայմանագիրը ստորագրել վաղը՝ սպասվածից ավելի շուտ։ Ըստ նրա՝ փաստաթղթի կնքումը ձեռնտու է երկու երկրներին էլ, սակայն առկա են լուրջ ռիսկեր. մասնավորապես, Իսրայելը համաձայն չի լինի այս գործընթացին և ամեն գնով կփորձի խոչընդոտել այն։


Անդրադառնալով միջուկային ծրագրից հրաժարվելու կետին՝ Վարդանյանը պարզաբանեց, որ պաշտոնական Թեհրանը երբեք չի հայտարարել միջուկային զենք ունենալու ցանկության մասին։ Բացի այդ, ներկայումս իրանական միջուկային կայաններից շատերը վնասված են, ուստի Իրանին ձեռնտու է այս դադարը՝ կարողությունները վերականգնելու համար։

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250