Հասարակություն

Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը

Լուվրի նոր տնօրենը խոստովանել է թանգարանի վատ վիճակը

Աշխարհի ամենամեծ թանգարանի նոր ղեկավար Քրիստոֆ Լերիբոն առաջին անգամ հրապարակայնորեն ընդունել է, որ Լուվրը գտնվում է վատ դրության մեջ և ունի լուրջ խնդիրներ:


Սենատում ունեցած ելույթի ժամանակ նա նշել է. «Կարելի է անկեղծորեն ասել. չնայած իր ամբողջ գեղեցկությանն ու վեհությանը, չնայած իր աշխատակիցների ամենօրյա նվիրվածությանը՝ Լուվրը վտանգի տակ է»,- նրա խոսքը մեջբերում է Le Figaro թերթը: Լերիբոյի փոխանցմամբ՝ մշակութային օջախի ենթակառուցվածքներն ու սարքավորումները հնանում են և դառնում ոչ պիտանի, շինարարական գործընթացները դարձել են հրատապ, իսկ ներդրումների ներգրավումը խնդրահարույց է։ Մոտակա ժամանակներս պլանավորված է թանգարանի թևերից մեկի վերակառուցումը, ինչի պատճառով անհրաժեշտություն կառաջանա տեղափոխել ավելի քան 10 հազար ցուցանմուշ: Լուվրի տնօրենը հայտնել է, որ մշակութային կենտրոնը 2027 թվականից սկսած կապահովվի տեսահսկման նոր համակարգով, և խոստացել է կարգավորել անհետաձգելի հարցերը։


Պարբերականը հիշեցնում է, որ անցյալ տարի Լուվրը կողոպուտի ենթարկվեց։ 2025 թվականի հոկտեմբերի 19-ին չորս հոգուց բաղկացած խումբը թանգարանից գողացավ 88 միլիոն եվրո արժողությամբ ութ ոսկերչական իր։ Այժմ չորս կասկածյալ կալանավորված է, բայց գողացված զարդերը դեռ չեն հայտնաբերվել: Բացի այդ, վերջին տարիներին Լուվրը բազմիցս բախվել է ջրհեղեղների։ 2025 թվականի նոյեմբերին հիդրավլիկ համակարգում, որի շնորհիվ ջեռուցվում և օդափոխվում է Լուվրը, տեղի էր ունեցել ջրի արտահոսք։ Կեղտոտ ջրով էր լցվել եգիպտական հնությունների սրահի գրադարանը, վնասվել էր 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի մոտ 300-400 աշխատանք։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250