Քաղաքականություն
Նոր զարգացումներ Արեգնազ Մանուկյանի հետ կապված
ՀՀ ԱԺ ընտրություններում ԲՀԿ ցուցակով պատգամավոր առաջադրված Արեգնազ Մանուկյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե հարցաքննության։ Այս մասին հայտնում են «Մայր Հայաստան» կուսակցությունից։
Այսօր առավոտյան հայտնի էր դարձել, որ քննչական կոմիտեն խուզարկում է Մանուկյանի տունը։
Հիշեցնենք` քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են, Auroranews-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից ի պատասխան հարցի՝ ինչու են իրավապահները խուզարկում ԲՀԿ-ից պատգամավորության թեկնածու Արեգնազ Մանուկյանի բնակարանը։