Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ
«Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության հաջողության կապակցությամբ և մաղթում հաջողություններ երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:
Լիովին համոզված եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ու կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ կյանքի կկոչվի:
Օգտվելով առիթից ՝ կրկին մաղթում եմ ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին ՝ բարգավաճում և երջանկություն»,- ասվում է ուղերձում։
Նմանատիպ հոդվածներ
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...