Քաղաքականություն

«Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին. Նարեկ Կարապետյանի արձագանքը

 «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին. Նարեկ Կարապետյանի արձագանքը

 «Ուժեղ Հայաստան» դաշինքը սպասում է ձայների վերահաշվարկի արդյունքներին՝ հասկանալու՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է անցողիկ շեմը, թե ոչ, և միայն դրանից հետո հանդես կգան հայտարարությամբ:


«Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անենք, որ դատարանի նախագահները նշանակվելուց ընդդիմության ձայնը հաշվի առնվի, դա հավասարակշռելու է, և քաղբանտարկյալների հարցը փորձելու ենք այդպես լուծել։ Եթե չէ, եթե տեսանք, որ արդյունք չի լինելու, արդեն հանդես կգանք հայտարարությամբ: 


Եթե ընդամենը 8 պատգամավոր ՔՊ կուսակցությունից փոխի իր դիրքորոշումը, Փաշինյանը կորցնում է աթոռը։ Իհարկե, ընտրություններից հետո դա բարդ է, բայց Հայաստանի 5 տարվա ընթացքում մենք մեծ հնարավորություն կարող ենք տեսնել այդտեղ»,- նշել է դաշինքից պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանը: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250