Ես հստակ պահանջում եմ․ Փաշինյանը հանդես է եկել կարևոր հայտարարությամբ
Այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ «բռնված» ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում: Այս մասին Գործադիր մարմնի անդամների հետ առաջիկա ծրագրերն ու քայլերը քննարկելիս ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Եթե սրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական-ինստիտուցիոնալ փոփոխություններ, այդ փոփոխություններն անհրաժեշտ են հիմա, անհապաղ ձևով անել, բայց ես չեմ կարծում, թե դրա համար պետք են փոփոխություններ:
Ես հստակ պահանջում եմ, որ նրանք, ովքեր ընտակաշառք վերցնելու կամ տալու մեջ «բռնվել» են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյուքների ամփոփման օրը լինեն բանտում: Սա երկրի անվտանգության և ժողովրդավարության անվտանգության հարց է, պետք չէ խղճահարության տեսարաններ սարքել:
Խղճահարության տեսարանները վաղուց սարքված են և եթե մենք հոգատարության խնդիր ունենք, առաջին հերթին մեր պետությունը պետք է լինի մեր հոգատարության առարկան, մեր ժողովորդը և նրա ազատ կամքը, նրա ազատ կամքի արտահայտման հնարավորությունը»,-նշել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Դանիել Իոաննիսյանի ուշագրավ հայտարարությունը՝ ընտրությունների արդյունքների վերաբերյալ
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է․ «Չկա հաշվարկի ժամանակ գեթ մեկ քվե գողացված կամ կեղծված լինելո...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...