15:00 Լուրերը մեկ տողով. Ինչու Կրեմլը չի շնորհավորել Փաշինյանին. ԿԸՀ-ն վերահաշվարկ է անում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.
•ԿԸՀ-ն ներկայացրել է դիմումների հիման վրա և սեփական նախաձեռնությամբ վերահաշվարկվող ընտրատեղամասերի ցանկը, որոնց աշխատանքներն իրականացվում են Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նստավայրերում։
•Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով՝ անցողիկ շեմը չհաղթահարած 14 կուսակցությունների 105 միլիոն դրամ ընտրագրավի գումարը կփոխանցվի պետբյուջե, իսկ շեմը հաղթահարած 6 քաղաքական ուժեր 4 տարի շարունակ կստանան պետական ֆինանսավորում։
•Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ գործող իշխանությունը Սահմանադրություն փոխելու կամ եկեղեցու գործերին միջամտելու մանդատ չի ստացել, և ընտրության թվերը չեն արտահայտում ժողովրդի իսկական ցանկությունները։
•ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը վստահեցրել է, որ բանակում ինքնասպանությունների դեպքերը նվազել են, և Պաշտպանության նախարարի կողմից այս տարի սահմանվել է քրեական ենթամշակույթի տարրերի դեմ պայքարի տարի։
•ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը նախընտրում է սպասել Հայաստանի ընտրությունների վերջնական պաշտոնական արդյունքներին՝ հաշվի առնելով քվեարկության ընթացքում ստացված խախտումների մասին հաղորդումները։
•ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ ընտրություններում հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաստիացումները ԱՊՀ-ին հավատարիմ մնալու և Ռուսաստանի հետ բարեկամության վերաբերյալ հույս են ներշնչում։
•Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Քրիստինա Քվինը «Լոս Անջելես Թայմս»-ի իր հոդվածում նշել է, որ նախագահ Թրամփի օրոք դինամիկան փոխվել է, և նրա վարչակազմն առաջարկել է մշակել ԱՄՆ-Հայաստան նախագիծ՝ «Թրամփի երթուղի» անվամբ։
Նմանատիպ հոդվածներ
13:00 Լուրերը մեկ տողով. Զելենսկու շնորհավորանքը՝ Փաշինյանին. ՆԱՏՕ-ի կործանիչների գործողությունները
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտարարել է, որ ընտրությու...
14:00 Լուրերը մեկ տողով. «Օրեշնիկի» զանգվածային գրոհ. ինչ է սպասվում Ծառուկյանի առանձնատանը
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինայի ռազմական օբյեկ...
11:00 Լուրերը մեկ տողով. Հայ «խոպանչիներին» Լարսից հետ են ուղարկել. ՌԴ-ի «նավթային անձրևը»
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Բնապահպանական խախտում Շաքիի ջրվեժի տարածքում: Տեսչական մարմինը «Շաքի» ՓՀԷԿ-...
09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. •Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստա...