Տնային կալանքի տակ գտնվող 398 քաղաքացի մասնակցել է ընտրություններին
2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ Պրոբացիայի ծառայությունում տնային կալանք խափանման միջոցով հաշվառված անձանց թիվը կազմել է 922 անձ, որոնցից, սակայն, միայն 869-ն են ունեցել ընտրելու իրավունք։
Վերջիններիս ընտրական իրավունքի անարգել իրականացումն ապահովելու և աշխատանքների պատշաճ կազմակերպման նպատակով ծանուցվել է վերոնշյալ բոլոր անձանց՝ ընտրությանը մասնակցելու ցանկություն ունեցողների քանակը պարզելու համար, որոնցից, ըստ նախնական հարցումների, 319-ը հրաժարվել են ընտրությանը մասնակցելուց:
ՆԳՆ-ի հետ համագործակցության արդյունքում կազմակերպվել և իրականացվել է թվով 47 անձանց ընտրատեղամասերի փոփոխություն, ապահովվել է թվով 43 անձանց հաշվառում և ընտրողների ռեգիստրում ներառում, թվով 9 անձանց անձնագրին փոխարինող Ձև 9 տեղեկանքի ստացում՝ անձնագիր չունենալու հանգամանքով պայմանավորված, բացի այդ թվով 89 անձանց անձը հաստատող փաստաթղթեր ստացվել են վարույթ իրականացնող և պետական այլ մարմիններից։
2026 թվականի հունիսի 7-ի դրությամբ փաստացի ցանկություն են հայտնել և ընտրությանը մասնակցել են տնային կալանքի տակ գտնվող թվով 398 քաղաքացիներ՝ ՀՀ ամբողջ տարածքում:
Այսպիսով, Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության կատարած աշխատանքի արդյունքում տնային կալանքի տակ գտնվող, ընտրությանը մասնակցելու ցանկություն հայտնած բոլոր քաղաքացիները ևս իրացրել են իրենց ընտրելու իրավունքը:
Նմանատիպ հոդվածներ
Մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահաս որդին վիրավորվել է ավտովթարից
Երևանում երեկ տեղի ունեցած վթարից տուժածներից մեկը ողբերգական վթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի անչափահա...
Նախընտրական թեմայով իրար դանակահարել են. 50-ամյա տղամարդը մաhացել է
Այսօր՝ մայիսի 26-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմնաններում ՀՀ ներքին գործերի նախարարութ...
Երեխա է կորել
ՆԳՆ-ից հայտնում են. «Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 2014 թվականի...
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով
Վարչապետ Փաշինյանի հետ բանավիճած Արթուր Օսիպյանը կալանավորվեց 2 ամսով: Այս մասին տեղեկացրեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Հիշ...