Պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների հազարավոր խախտումներc
Հունիսի 1-ից 8-ը Երևանի պարեկները մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում արձանագրել են ճանապարհային երթևեկության կանոնների 4313 խախտում՝ հատուկ պահպանվող տարածք տեղափոխելով 167 մեքենա։
Մասնավորապես, մայրաքաղաքում հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում գտնվող 138 վարորդ, ինչպես նաև վարորդական իրավունքի վկայական չունեցող 113 անձ։ Արձանագրվել է հաշվառման համարանիշին վերաբերող՝ 16, առանց ամրագոտու վարելու՝ 576, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 28, ղեկին ծխելու՝ 509, մեքենա վարելիս հեռախոսով խոսելու՝ 271, հետիոտների կողմից անթույլատրելի վայրով անցնելու՝ 77 և 1665 այլ կարգի իրավախախտում։ Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 97 մեքենա, տեխնիկական զննություն չանցած՝ 137, լուսարձակների անսարքություններով՝ 114, իսկ դիմապակու և կողային ապակիների թաղանթապատմամբ՝ 26 տրանսպորտային միջոց։ Բացի այդ, տարբեր տեսակի կասկածանքների հիման վրա ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է փոխադրվել 85 անձ։
Միևնույն ժամանակահատվածում մարզերում պարեկային ծառայողները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 16078 խախտում՝ հատուկ պահպանվող տարածքներ տեղափոխելով 277 տրանսպորտային միջոց։ Մարզային ճանապարհներին հայտնաբերվել է ոչ սթափ 239 վարորդ, իսկ 453 անձ մեքենա է վարել առանց վարորդական իրավունքի վկայականի։ Բացի այդ, արձանագրվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 102, առանց ամրագոտու վարելու՝ 4543, առանց մանկական նստատեղի (քարսիթի)՝ 314, վարելու ընթացքում ծխելու՝ 676, ղեկին հեռախոսից օգտվելու՝ 796, հետիոտնի՝ չսահմանված վայրով անցնելու՝ 50, սահմանված արագության գերազանցման՝ 2345 և 4666 այլ բնույթի իրավախախտում։ Առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվել է 251 ավտոմեքենա, տեխնիկական զննություն չանցած՝ 962-ը, լուսարձակների անսարքությամբ՝ 371-ը, իսկ դիմապակու և կողային ապակիների թաղանթապատմամբ՝ 263-ը։ Վարելիս նվագարկչի ստանդարտներին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ կիրառելու պատճառով տուգանվել է 16 վարորդ։ Տարբեր կասկածանքների տեղիք տալու հիմքով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 39 անձ։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի...
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբու...
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահ...
Հրդեհ` Կուրղինյան փողոցում. 20 քաղաքացու տարհանել են, կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղի...