Հրդեհ` Կուրղինյան փողոցում. 20 քաղաքացու տարհանել են, կան տուժածներ
Մայիսի 3-ին, ժամը 03։38-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի շենքերից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 6-րդ հարկի բնակարաններից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։29-ին, մարվել՝ 04։40-ին։ Այրվել են հյուրասենյակը, խոհանոցը, միջանցքը և պատշգամբը՝ գույքով, ջերմահարվել՝ 2 սենյակները։ Ջերմահարվել են նաև 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատուհանների շրջանակաները։
Հրշեջ-փրկարարները տարհանել են 20 քաղաքացու, որոնցից 4-ը հոսպիտալացվել է։
Հրդեհի հետևանքով թափված բեկորներից վնասվել է շենքի մոտ կայանած «Nissan» մակնիշի ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհի տարածումը կանխվել է։
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
Ապրիլի 22-ին՝ ժամը 12։38-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավանի բուժական կենտրոններից մեկի...
Դանակահարել են թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին
Կեսգիշերն անց shamshyan.com-ը հայտնել է, որ Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբու...
Կրակոց` Էկոնոմիկայի նախարարությունում. կա վիրավոր
Այսօր՝ ապրիլի 6-ին, կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 18։00-ի սահ...
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 19։15-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հրազդան...