Մանիպուլյատիվ պնդումներ՝ զինծառայողների քվեարկության վերաբերյալ. FIP
«Փաստերի ստուգման հարթակը» հայտարարություն է տարածել.
Սոցիալական ցանցերում և առանձին լրատվամիջոցներում տարածվում է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես են ժամկետային զինծառայողները քվեարկում։ Զինծառայողների քվեարկության տեսանյութը 10/51 ընտրատեղամասից է։
Ընդդիմության առանձին ներկայացուցիչներ հայտարարել են, թե քվեարկությունն ավարտվել է, սակայն ընտրատեղամասում «զինծառայողների կուտակումներ են»։
«Քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են։ Նրանց բերել են քվեարկելու․․․», - իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Մարիաննա Ղահրամանյանը:
Նույն կուսակցության ներկայացուցիչ, իրավաբան Գոհար Մելոյանը նույնպես իր էջում տեղադրված տեսանյութում նշում է, թե «ժամը 08։10 է, ու հիմա տեսնում ենք մեր տեղամասերը» ու ցուցադրում զինվորականների քվեարկության տեսանյութ
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեման և պարզել, որ զինծառայողները գտնվել են քվեասենյակում դեռևս դրա փակվելուց առաջ, և նրանց գտնվելը ժամը 20։00-ից հետո իրավաչափ է։
Նկատենք, որ նույն ընդդիմադիր դաշտից կային գրառում-հիշեցումներ, այն մասին, որ եթե 20:00-ի դրությամբ քաղաքացին տեղամասում է, ապա ոչ ոք իրավունք չունի նրան դուրս հրավիրել և չթողնել քվեարկել։ Այս ամենը նախատեսված է ՀՀ Ընտրական օրենսգրքով։ Եթե ընտրողը գտնվել է քվեասենյակում ժամը 20։00-ից առաջ և չի քվեարկել, ապա տեղամասի փակվելուց հետո նա իրավունք ունի կատարել քվեարկություն։
Զինծառայողի ընտրելու իրավունքը սահմանված է օրենքով։ Ժամկետային զինծառայողները նաև քվեարկում են առանձին, զորամասի ընտրողների ցուցակով։
Այսպիսով, մեկնաբանություններն այն մասին, թե զինծառայողների գտնվելը քվեասենյակում ժամը 20։00-ից հետո խնդրահարույց են՝ մանիպուլյատիվ են, իրենց քվեարկելու իրավունքը պաշտպանում է օրենքը։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կոր...
CNN․ Իսրայելն Ադրբեջանն օգտագործել է որպես գաղտնի հենակետ Իրանի դեմ
CNN-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Իսրայելը գաղտնի կերպով Ադրբեջանի հարավում (Թավրիզից մոտ 60 մղոն հեռավորության վրա) տեղակայ...
Կրեմլի ուղերձը Երևանին. ինչ հարաբերություն կունենա ՌԴ–ն, եթե վերընտրվի Փաշինյանը
Կրեմլը գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրման դեպքում ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Եթե ընտրություններից հետո Փաշինյ...
Դատախազությունը դիմել է ԿԸՀ․ «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուների կալանավորման հարցն օրակարգում է
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարո...