Արարատ Միրզոյանը կոչով դիմել է ՀՀ քաղաքացիներին
Թույլ տվեք շնորհավորել ՀՀ քաղաքացիներին հերթական անգամ ժողովրդավարական, ազատ, արդար, թափանցիկ, ամենաբարձր միջազգային չափանիշներին համապատասխանող համապետական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Այդ մասին Ազգային ժողովում 2025 թվականի բյուջեի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Սա հերթական անգամ գալիս է փաստելու, որ ժողովրդավարական գործընթացները և առաջին հերթին ազատ, արդար, թափանցիկ և ժողովրդավարական ընտրությունների կայացումը Հայաստանում այլևս անշրջելի է, և ՀՀ ժողովուրդն այլևս երբեք թույլ չի տա այն ընտրական գործընթացների խախտումները, որոնց մենք ականատես ենք եղել մինչև 2018 թվականը:
Երկրորդ՝ ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել ՀՀ քաղաքացիներին երրորդ, հերթական անգամ, անընդմեջ համապետական խորհրդարանական ընտրություններում երկրի կառավարումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահելու համար: Այն, որ երրորդ անգամ անընդմեջ մենք կարողանում ենք միանձնյա ձևավորել կառավարող մեծամասնություն, իհարկե շատ խոսուն է, մյուս կողմից՝ շատ պատասխանատու և շատ պարտավորեցնող: Մեզ համար պատիվ է ստանձնել այդ պարտավորությունը ՀՀ քաղաքացիներից, ինչպես նախկինում:
Այսուհետ ևս մենք ամեն ինչ անելու ենք, որ մեզ վստահված կառավարումը իրականացնենք, և մեր խոստացած բարեփոխումները շարունակենք իրականացնել»,- նշել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ի անսպասելի որոշումը՝ Հայաստանի վերաբերյալ․ 10 հազար ծաղիկ կարտահանվի
Խոսել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված վերջին սահմանափակումների մասին՝ հայտ...
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին հայտա...
Հրատապ հայտարարություն՝ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում հավելյալ մարդ են գրանցել։ Վաղ առավոտից նաև այլ բնակիչներից են բո...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...