ԱՊՀ դիտորդական առաքելության հայտարարությունը` Հայաստանում ընտրությունների վերաբերյալ
ՀՀ ԱԺ ընտրություններն ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային: Այս մասին ասել է ԱՊՀ դիտորդական առաքելությունը՝ Հայաստանում կայացած ընտրությունների մասին:
«Քվեարկությունն անցել է Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Տեխնիկական սարքավորումները ընդհանուր առմամբ աշխատել են անխափան։ Ընտրական տեղամասերի բացարձակ մեծամասնությունում կիրառվել է տեսահսկման համակարգ։ Ձայների հաշվարկի ընթացակարգն անցել է ընտրական օրենսդրության պահանջներին համապատասխան։
Դիտորդների կողմից արձանագրված առանձին բացթողումները կրել են տեխնիկական բնույթ և օպերատիվորեն վերացվել են տեղամասային հանձնաժողովների կողմից։ Ընտրությունների արդյունքների վրա ազդելու ընդունակ խախտումներ առաքելության կողմից չեն հայտնաբերվել։
ԱՊՀ դիտորդական առաքելությունը հանգում է այն եզրակացության, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններն անցկացվել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Ընտրական օրենսգրքին համապատասխան, ընթացել են բազմակուսակցական հիմքով, եղել են բաց և մրցակցային»,- ասել է առաքելության ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ Քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հատկապես կարևոր գոր...
Մարկո Ռուբիոն աջակցություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշեց, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը ճանապարհ է հարթում անկախ ապագա Հայաստանի համար։ «Ե...
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել
Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուր...
ԿԸՀ-ն ամփոփել է 1980 տեղամասի արդյունքները
ԿԸՀ-ն ամփոփել է 1980 տեղամասի արդյունքները։ «Քաղաքացիական պայմանագիր»՝ 49.82% «Ուժեղ Հայաստան»՝ 23.33% «Հայաստան»՝ 9.95%...