ԱՄՆ–ն խոցել է իրանական դրոնները, լարվածությունը Մերձավոր Արևելքում շարունակվում է
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերը խոցել են իրանական երկու կամիկաձե անօդաչու թռչող սարք, որոնք սպառնալիք էին ներկայացնում Հորմուզի նեղուցում միջազգային նավագնացության համար։
CENTCOM-ը նշել է, որ ամերիկյան բանակը գտնվում է լիարժեք մարտական պատրաստվածության վիճակում և պատրաստ է «շարունակել պաշտպանվել իրանական ագրեսիայից»։
Չնայած ապրիլի 8-ին հայտարարված հրադադարին՝ այդ ժամանակից ի վեր ԱՄՆ-ն և Իրանը մի քանի անգամ փոխադարձ հարվածներ են հասցրել Հորմուզի նեղուցի շրջանում։
Ավելի վաղ CNN-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ իրանական զինված ուժերը մի քանի անօդաչու սարք են արձակել դեպի Հորմուզի նեղուց։ Հետագայում CENTCOM-ը ճշտել է, որ ամերիկացի զինվորականներին հաջողվել է խոցել ընդհանուր առմամբ չորս օդային թիրախ։
Բացի այդ, Իրանի գործողություններին ի պատասխան՝ ԱՄՆ բանակը հարվածներ է հասցրել Գորուկեի շրջանում և Քեշմ կղզում տեղակայված իրանական ռադարներին։ Հրապարակման մեջ նշվում է, որ այդ քայլն անհրաժեշտ էր հետագա հարձակումներից պաշտպանվելու համար։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կոր...
Կրեմլի ուղերձը Երևանին. ինչ հարաբերություն կունենա ՌԴ–ն, եթե վերընտրվի Փաշինյանը
Կրեմլը գնահատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերընտրման դեպքում ՀՀ-ՌԴ հարաբերությունները: Եթե ընտրություններից հետո Փաշինյ...
Դատախազությունը դիմել է ԿԸՀ․ «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուների կալանավորման հարցն օրակարգում է
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարո...
Ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում. Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ դրեց
Վարչապետ Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ է դրել. «Էս պահից սկսած ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի ա...