Իրան-ԱՄՆ լարվածությունը սրվում է․ Թեհրանը հրթիռներ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
Fars գործակալությունը, հղում անելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ), հայտնում է, որ Իրանը հարվածներ է հասցրել Քուվեյթում գտնվող ամերիկյան ռազմաբազային և Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտներին՝ Սիրիկ և Քեշմ կղզիների վրա ԱՄՆ-ի հարձակումից հետո։
Իրանական կողմի վարկածով՝ տանկերներից մեկը կանգնեցվել է հարվածից հետո, իսկ մնացածները շրջվել և վերադարձել են։
Մոտ մեկ ժամ անց, ինչպես պնդում է ԻՀՊԿ-ն, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Իրանի հարավում գտնվող երկու կապի օբյեկտների՝ Քեշմ կղզում և Սիրիկ քաղաքում։
Ի պատասխան՝ ԻՀՊԿ-ի օդատիեզերական ուժերը, իրանցի զինվորականների խոսքով, բալիստիկ հրթիռներ են արձակել Քուվեյթում գտնվող Ալի ալ-Սալեմ ավիաբազայի, ինչպես նաև Բահրեյնում տեղակայված ԱՄՆ ռազմածովային ուժերի Հինգերորդ նավատորմի օբյեկտների ուղղությամբ։
Իրանական կողմը այս գործողությունները բնութագրել է որպես պատասխան ամերիկյան հարձակմանը և նախազգուշացրել հետագա էսկալացիայի հնարավորության մասին։ Հայտարարության մեջ ընդգծվում է, որ նման միջադեպերի կրկնության դեպքում պատասխան քայլերը սահմանափակ չեն լինելու։
ԻՀՊԿ-ն նաև կրկին սպառնացել է ամբողջությամբ փակել Հորմուզի նեղուցը՝ համաշխարհային նավթի և գազի արտահանման կարևորագույն երթուղիներից մեկը։ Թեհրանում հայտարարել են, որ նեղուցով էներգակիրների մատակարարումների հնարավոր դադարեցման պատասխանատվությունը կրելու է ԱՄՆ-ը։
Իր հերթին ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել է, որ Իրանի զինված ուժերը յոթ բալիստիկ հրթիռ են արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ՝ ընդամենը մի քանի ժամ անց այն բանից, երբ ամերիկյան զինվորականները խոցել էին Հորմուզի նեղուցի ուղղությամբ արձակված իրանական հարվածային անօդաչու թռչող սարքերը և հարվածներ հասցրել իրանական ռադիոլոկացիոն օբյեկտներին։
«Նախնական գնահատականներով՝ Իրանի արձակած յոթ հրթիռներից վեցը խոցվել են, իսկ յոթերորդը չի հասել նախատեսված թիրախին», — նշվում է CENTCOM-ի հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
«Ուժեղ Հայաստանը» կմասնակցի ընտրություններին. ԿԸՀ–ն մերժեց Արամ Սարգսյանի դիմումը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կոր...
Դատախազությունը դիմել է ԿԸՀ․ «Ուժեղ Հայաստանի» 6 թեկնածուների կալանավորման հարցն օրակարգում է
Գլխավոր դատախազը դիմում է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 6 թեկնածուների նկատմամբ քրեական հետապնդում հարո...
Ժամերի ընթացքում հայտնվեն բանտերում. Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ դրեց
Վարչապետ Փաշինյանը իրավապահ համակարգի առաջ պահանջ է դրել. «Էս պահից սկսած ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի ա...
Այսօր սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ում շրջանառվող ակտիվ լուրերի համաձայն` այսօր հանրահավաքին Փաշինյանը «թույն ելույթ է ունենա...