Զգուշացում Պուտինին. սպառնում է բյուջեի դեֆիցիտ
Ըստ միջազգային լրատվամիջոցների՝ ՌԴ ֆինանսների նախարարությունը և Կենտրոնական բանկը զգուշացրել են Վլադիմիր Պուտինին, որ Ռուսաստանը չի կարողանա նույն մակարդակի վրա պահպանել ռազմական ծախսերը․ պաշտպանական ծախսերի ներկայիս մակարդակը կարող է հանգեցնել բյուջեի դեֆիցիտի վտանգավոր աճի։
Ինչպես հաղորդվում է, այս ֆոնին տարաձայնություններ են սկսվել ֆինանսական և քաղաքական բլոկի մի մասի ներկայացուցիչների, ինչպես նաև Պաշտպանության նախարարության միջև, որը, ընդհակառակը, պահանջում է ավելացնել ծախսերը, իսկ ինքը՝ Պուտինը, տնտեսական բլոկին հանձնարարել է գումար խնայել բյուջեի այն հոդվածների հաշվին, որոնք չեն առնչվում պաշտպանությանը։
ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը կառավարությանը հայտնել է, որ բյուջեում կրճատվելու են պատերազմի հետ չկապված ծախսային հոդվածները, իսկ պաշտպանության հետ կապված հոդվածների ընդհանուր գերածախսը բազային սցենարով գնահատվում է 2 տրիլիոն ռուբլի, իսկ վատթարագույն սցենարով՝ 4 տրիլիոն։
Նմանատիպ հոդվածներ
Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի հետ կապված հայտարարություն է արել
Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ...
Նամակ Մոսկվայից` Երևանին. գազի մատակարարաումը կարող է կասեցվել
Մոսկվան զգուշացրել է Երևանին գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդի մատակարարման արտոնյալ ռեժիմի հնարավոր վերանայման մասի...
ՍԱՏՄ-ն արձագանքել է Պռոշյանի կոնյակի գործարանի շուրջ ստեղծված աղմուկին
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ) պաշտոնական տեղեկատվություն չի ստացել Ռուսաստանի Դաշնությունից «Պռոշյան...
Ռուսաստանը նոր պահանջ է դնում հայ արտահանողների առաջ
Հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը՝ Система под...