ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գարեգին Բ-ն՝ կուսակրոնության ուխտը խախտելու և զավակ ունենալու մասին
Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյաններին: Այնտեղ այդ հարցը քննության է առնվում և համապատասխան որոշում կայացվում, սա է սկզբունքը: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ պատասխանելով լրագրողի հարցին՝ իշխանությունն ասում է՝ կուսակրոնության ուխտը խախտել եք, զավակ ունեք, այս առնչությամբ խնդրում եմ Ձեր գնահատականը:
«Ես ճիշտ չեմ գտնում, որ եկեղեցականներն առանձին մեղադրանքների պետք է անդադարձ կատարեն, պետք է պատասխաններ հնչեցնեն և այլն: Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի՝ լինեն դրանք արդար, թե զրպարտչական: Այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ և նրան վերագրվող զանցանքների առնչությամբ:
Այնպես որ, եթե այդպիսի մեղադրանք է հնչեցնում Հայոց Կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգուկանոնը և այդ կարգուկանոնի համաձայն գործի»,- նշել է Գարեգին Բ-ն:
Ավելին՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...