Թեհրանի կոշտ ուղերձը՝ հակառակորդներին․ Իրանը պատմական դիմակայության մեջ է
Իրանի խորհրդարանի (Մեջլիս) նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ երկիրը հաջողությամբ հետ է մղում հակառակորդների ճնշումները պատմական լայնամասշտաբ դիմակայության շրջանակներում։ Ըստ իրանական Tasnim գործակալության՝ օրենսդիր մարմնի առցանց նիստի ժամանակ նա ընդգծել է, որ արձանագրված հաջողությունների հիմքում ընկած են հասարակության տոկունությունը, ազգային միասնությունն ու պետության ռազմական ներուժը։
Խորհրդարանի խոսնակի փոխանցմամբ՝ վերջին շրջանի հրթիռային ու ծովային գործողությունները, ինչպես նաև զանգվածային հանրային միջոցառումները հանդիսանում են երկրի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի առաջնորդության արդյունքը։ Ղալիբաֆը նշել է, որ առաջնորդի ուղերձը պատգամավորների համար գործողությունների ուղեցույց է, և խորհրդարանը հետևողականորեն կյանքի է կոչելու դրանում ամրագրված դրույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ներքին պառակտման փորձերի կանխմանը։
Անդրադառնալով ներկա մարտահրավերներին՝ Մեջլիսի նախագահը նշել է, որ ռազմական տապալումներից հետո հակառակորդները փորձում են հասնել հաջողության տնտեսական ճնշումների և տեղեկատվական արշավների միջոցով։ Ըստ նրա՝ Իրանի պայքարն ընթանում է չորս փոխկապակցված ուղղություններով՝ ռազմական, դիվանագիտական, հանրային մոբիլիզացիայի և պետական կառույցների արդյունավետ աշխատանքի։
Ղալիբաֆը շեշտել է, որ երկրի դիվանագիտական կորպուսը չի վստահում հակառակորդների հայտարարություններին ու խոստումներին։ Թեհրանի համար միակ չափանիշը գործնական արդյունքներն են, և Իրանն իր պարտավորությունները կատարելու է բացառապես սեփական շահերի ու ժողովրդի իրավունքների լիարժեք պաշտպանության երաշխիքների առկայության դեպքում։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին արձագանքել է Հայաստանի հասցեին Պուտինի հնչեցրած հայտարարություններին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անդրադարձել է Ռուսաստանի ղեկավարության կողմից Հայաստանի հասցեին հնչող վերջին...
«Դոսյե»-ի գաղտնազերծած բացառիկ փաստաթղթերը՝ բացահայտվել է՝ ինչ է ծրագրվել Փաշինյանի դեմ
«Դոսյե» պերբերականն անդրադարձել է Ռուսաստանի միջամտությանը 2026 թ. հունիսին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությանը: Հրա...
Սկանդալ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև․ Օվերչուկի հայտարարությունից հետո Երևանից կոշտ պատասխան
Հայաստանի՝ ԵԱՏՄ-ն լքելու հարցը չի կարող քննարկվել, քանի դեռ Հայաստանն այդպիսի հայտ ու ցանկություն չի ներկայացրել, իսկ մե...
Շոկային հարցումներ․ Փաշինյանը ջախջախիչ առավելություն ունի, Մոսկվան անցնում է գործողությունների
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին հրապարակվել են սոցիոլոգիական հարցումների վերջին տվյալներ...