ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին՝ MQ-1 անօդաչուի խոցման պատասխանով
ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Գորուկ շրջանի և Քեշմ կղզու ռադարային համակարգերին ու անօդաչու թռչող սարքերի կառավարման կետերին՝ ինքնապաշտպանության նպատակով։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Հրամանատարության հաղորդագրության համաձայն՝ «խոհեմ և նպատակային» հարվածները իրականացվել են շաբաթ և կիրակի օրերին՝ ի պատասխան Իրանի ագրեսիվ գործողությունների, այդ թվում՝ միջազգային ջրերի վրա գործող ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարքի խոցման։
CENTCOM-ը նշել է, որ ամերիկյան կործանիչները արագորեն ոչնչացրել են Իրանի հակաօդային պաշտպանության միջոցները, ցամաքային կառավարման կետը և երկու հարվածային անօդաչու սարք, որոնք սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանի ջրային տարածքներում նավարկող նավերի համար։
Հրամանատարության տվյալներով՝ ամերիկյան կողմը կորուստներ չի ունեցել։
ԱՄՆ զինվորականները հայտարարել են, որ շարունակելու են պաշտպանել երկրի շահերը՝ արձագանքելով «գործող հրադադարի պայմաններում Իրանի չարդարացված ագրեսիային»։
Նմանատիպ հոդվածներ
«Ո՞րն է քո համար ավելի լավ՝ ապրել որպես հրե՞շ, թե՞ մարդ մեռնել»․ Ալեն Սիմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադարձել է ՀՀ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին.«Դիտում էի ու հայտնի հա...
ԵԱՏՄ-ում մեքենաների գնի նոր վեճ․ արձագանքել է Պեսկովը
«Դա Ալեքսանդր Գրիգորևիչի դիրքորոշումն է, և բոլորը հարգում են այն»․ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարար...
Լավրովի կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը
Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Հայաստանը պատրաստվում է «հարստանալ», ապա թող դա ապահովի։ Այդ մա...
Ռուբեն Վարդանյանին կարտահանձնե՞ն Ուկրաինա. ի՞նչ մանրամասներ է հայտնում Սահակյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանույշ Սահակյանը ArmLur.am-ի հետ զրույցում...