Այլ

15:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում «Կիևյան» կամրջին. Արհեստական բանականության գործարաններ՝ ՀՀ-ում. կարևորը՝ մեկ թողարկմամբ

15:00 Լուրերը մեկ տողով. Ի՞նչ է սպասվում «Կիևյան» կամրջին. Արհեստական բանականության գործարաններ՝ ՀՀ-ում. կարևորը՝ մեկ թողարկմամբ
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Էլևեյթ Էյ Այ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված երկրում…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


•Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Էլևեյթ Էյ Այ» ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված երկրում արհեստական բանականության ոլորտի զարգացմանն ու տեխնոլոգիական արտադրության ընդլայնմանը: 

•Երևանի քաղաքապետարանի նիստում որոշվել է հունիսին սկսել «Կիևյան» կամրջի հիմնանորոգումը:Մեկնարկը նախատեսված է հունիսի երկրորդ տասնօրյակում: Այդ ընթացքում կամրջով երթևեկությունը մասնակի սահմանափակվելու է, ընդլայնել Կենդանաբանական այգու տարածքը, ինչպես նաև փաստվել է, որ մայիսին շինհրապարակներում օդի որակը եղել է լավ միջակայքում: 

•Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումների ընթացքում Արարատի և Արմավիրի մարզերում հայտնաբերել ու կասեցրել է 10 ապօրինի խորքային հորերի շահագործումը:

•Հայաստանի երկրորդ նախագահը հարցազրույցում զգուշացրել է, որ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի հնարավոր խզումը կործանարար կլինի երկրի համար, քանի որ հայկական գյուղմթերքի և ալկոհոլի հիմնական մասն արտահանվում է ռուսական շուկա: 

•Բելառուսի նախագահը բարձր է գնահատել Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդին՝ նրան բնութագրելով որպես խելացի, հեռանկարային և համագործակցությանը միտված ղեկավար: 

•Իրանն ու ԱՄՆ-ն պատերազմի դադարեցման հնարավոր համաձայնագրում ներառում են գործարքը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով ամրագրելու կետ, թեև Թեհրանը դա լիարժեք երաշխիք չի համարում: 

Նմանատիպ հոդվածներ

09:00 Լուրերը մեկ տողով. Հրդեհ՝ Բաքվում. YouTube-ը՝ Հայաստանում. Կոռուպցիոն սկանդալներից մինչև բենզինի գնի նվազում. ինչ է կատարվում աշխարհում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.•Հայաստանի կրթական հաստատություններում քաղաքական քարոզչության վերաբերյալ ստաց...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250